Մեր մասին

line

IT-ն դեռ երբեք այսքան մոտ չի եղել։ AIT-ն ժամանակակից մասնագիտությունների ուսումնարան է Արարատ և Վեդի քաղաքներում։

Դպրոցին կից գործում է նաև Fantasy Space ծրագրավորման ընկերությունը, որը մասնագիտացված է WEB և Mobile ծրագրավորման մեջ։ AIT-ի այն ուսանողները, ովքեր նպատակասլաց են և զարգացմանը պատրաստ, հնարավորություն են ստանում մուտք գործել ՏՏ աշխարհ՝ միանալով մեր հզոր և ստեղծարար թիմին։

certificate

Մեր առաքելությունը

line

AIT-ի նպատակն է ապակենտրոնացնել IT ոլորտը և զարգացնել այն նաև մարզերում և Երևան քաղաքի ծայրամասերում՝ ստեղծելով IT էկոհամակարգ։ Կրթության կազմակերպման գործում մեզ համար կարևորագույն է ինքնակրթության գաղափարը։ Ուսանողը պետք է գիտակցի ինքնազարգացման կարևորությունը, ուժը և տեսնի նրա ընձեռած անթիվ հնարավորությունները։ Փորձի փոխանակումը մարզերի և մայրաքաղաքի միջև կերտում է միասնական զարգացման համար նպաստավոր պայմանները։ Մենք հավատում ենք նաև, որ ՏՏ ոլորտի զարագացումը կարևորագույն լուծում է Հայաստանի համար, որը նպատակ է դրել տնտեսության էքսպոնենցիալ զարգացման։

AIT-ի ճանապարհը

line

2020

2021

2022

2023

2024

2020 թվական

Մենք հիմնադրեցինք AIT-ն 2020 թվականին։ Բարդ ժամանակների էին՝ պատրեազմ, COVID-19, բայց մենք հստակ որոշեցինք զարգացնել ՏՏ էկոհամակարգը Երևանից դուրս՝ հասկանալով, որ Հայաստանի Էքսպոնենցիալ զարգացումը մեծամասմբ կախված է լինելու հենց ՏՏ-ից։ Առաջին մեկնարկին ունեցանք 2 խումբ՝ բաղկացած 6-ական աշակերտներից։ Մեր նպատակը մեկն էր. ընձեռել որոկյալ ՏՏ կրթության հնարավորություն մարզի բնակչությանը։

office

2021 թվական

Տարին սկսում ենք դասապրոցեսի կատարելագործմամբ և SMM դասընթացի մեկնարկով։ Հունիս ամսին հիմնադրում ենք Fantasy Space ծրագրավորման ընկերությունը, որն ամիսներ անց սկսելու էր համագործակցել միջազգային ընկերությունների հետ։ Ամենից հաճելին այն է, որ նրա հիմքում կանգնած էին AIT առաջին շրջանավարտ ուսանողները, և մինչ օրս էլ ամբողջ թիմը բաղկացած է բացառապես AIT-ի ուսանողներից։ Սա ապացուցում է, որ կրթական մոդելը որակյալ է, արդարացնում է սպասելիքները և հնարավորություն է տալիս կրթել աշխատաշուկա մուտք գործելուն պատրաստ մասնագետներ։

office

2022 թվական

Պատրաստում ենք UI/UX-ի և գրաֆիկ դիզայնի դասապլանները և մեկնարկում դասընթացները։ Միառժամանակ սովորող ուսանողների քանակը հասցնում ենք 50-ի, իսկ ողջ տարվա ընթացքում AIT-ում ուսանում են 200+ ուսանողներ: Fantasy Space ծրագրավորման ընկերությունում աշխատակիցների քանակը հասնում է 10-ի։ Մեկնարկում ենք ծավալուն պրոյեկտներ Ռուսական շուկայի համար։

office

2023 թվական

Տարին մեկնարկում ենք Երևանի մասնաճյուղի բացմամբ, կրկին շեշտը դնելով կրթության ապակենտրոնացման վրա՝ որակյալ կրթության հնարավորություն տալով Նոր Նորքի բնակչությանը։ Ունենում ենք նախագրանցումների մեծ թվաքանակ և գործունեությունը մեկնարկում ենք 93 ուսանողով։ Մեկնարկում ենք Project Management կուրսը, կազմակերպելով բաց դաս սեմինար, որը ներգրավվում է 100-ից ավել մասնակիցների։ Fantasy Space ծրագրավորման ընկերությունը սկսում է միջազգային համագործակցությունների շարքը, իսկ թիմը դառնում է 20 հոգի։

office

2024 թվական

Ներդնում ենք օնլայն կրթության ֆորմատը, փորձելով ՏՏ կրթությունը հասանելի դարձնել բնակչության ավելի լայն խմբերի։ Դիտարկվում են կրթական ավելի կատարելագործված մոդելի ներդրում և կրթական ավելի մասշտաբային պրոյեկտների իրականացում։ Մեծ տեմպ է հավաքում AIT Kids դասընթացը և AIT-ին դառնում է 8-12 տարեկան երախաների կրթության հիմքը դնող կարևոր կենտրոն։ Միառժամանակ սովորող ուսանողների քանակը հասնում է 96-ի։ Fantasy Space-ը դառնում է հաջողված հայկական Startup-ի հիմնարար թիմ։

office

Մեր մասնաշենքը

line

Այսպիսի գեղեցիկ, լուսավոր ու ջերմ անկյունում է անցկացվում մեր ցանկացած դասընթաց։ Միջավայրը շատ կարևոր է մոտիվացված և տրամադրված աշխատանքի համար։ Մենք ամեն պայման ապահովում ենք, որպեսզի մեր ուսանողները սովորեն բոլոր հարմարություններով կահավորված միջավայրում, իսկ մեր թիմը սերմանում է՝ աշխատասիրություն, նպատակասլացություն, ոգևորվածություն։

office
office
office
office
office
office
office
office
office
office
office
office

AIT Թիմը

line
Երվանդ Թադևոսյան
Համահիմնադիր
Ռաֆայել Ջամալյան
Համահիմնադիր
Պաշ Կարապետյան
Դպրոցի տնօրեն և Web ծրագրավորման դասընթացավար
Գափ Ավոյան
AIT Kids և Web ծրագրավորման դասընթացավար
Վան Սայադյան
UI/UX դասընթացավար
Մարինե Ավոյան
Գրաֆիկ դիզայն դասընթացավար
Ժաննա Մելքոնյան
AIT Kids դասընթացավար
Գևորգ Մարգարյան
Համակարգչային գրագիտության դասընթացավար
Թագուհի Սիմոնյան
SMM դասընթացավար
Էդ Ոսկանյան
Մարքեթինգ մենեջեր
Գայանե Գրիգորյան
SMM, Content creator

Մեր լոգոտիպը

line

AIT-ի լոգոտիպի հիմնական բաղադրիչ տարրը՝ ծրագրավորման մեջ այդքան հայտնի ձևավոր փակագծերն են։ Նրանց օգնությամբ մենք ստացել ենք լատինատառ A-ն, որն էլ իր հերթին հանդիսանում է Ararat IT-ի անվանման առաջին տառը։ Ձևավոր փակագծերը ծրագրավորման մեջ օգտագործվում են կոդերի բլոկներում՝ կատարելով այնտեղ բացող և փակող դեր: Ձևավոր փակագիծն ինչպես ծրագրավորման մեջ է բացում բլոկը, այնպես էլ AIT-ում բացում է հորիզոններ IT կրթության զարգացման համար։

certificate

Կորպորատիվ գույներ

line

Սպիտակ գույնը խորհրդանշում է AIT-ի ուսումնական նյութերում և դասընթացներում տրվող գիտելիքների թափանցիկությունը, պարզ ու մաքուր մոտեցումն ամեն ուսանողին:

Մուգ կապույտ գույնն ընդգծում է տեխնիկական գիտելիքների կայունությունն ու հուսալիությունը, ինչպես նաև արտացոլում է պրոֆեսիոնալիզմն ու փորձը IT ոլորտում:

Կապույտ-կանաչ գրադիենտը բնորոշում է այն թարմությունն և նորարարությունը, որը AIT-ն բերում է IT կրթության ոլորտ: Այն ցույց է տալիս հանգստության և պարզության մթնոլորտը, որն այքան կարևորվում է AIT-ում:

Դասընթացներ

WEB ծրագրավորում

UI/UX դիզայն

Գրաֆիկ դիզայն

SMM

Սոցցանցեր

Դասընթացներ

WEB ծրագրավորում

UI/UX դիզայն

Գրաֆիկ դիզայն

SMM