Բլոգ

line
https://api.aitschool.am/1739976286856--0.3779474545759749image.webp

AIT Club՝ կրթության և համայնքի զարգացման նոր հարթակ։

Վեդի քաղաքի սրտում բացվել է մի բացառիկ միջավայր, որտեղ կհամադրվեն ուսուցումն ու ժամանցը։ Այժմ ոչ միայն հնարավոր է ուսումնասիրել IT մասնագիտությունները, այլև մասնակցել ստեղծագործական ու ինտելեկտուալ միջոցառումների, հանդիպել հետաքրքիր մարդկանց և միասին անցկացնել արդյունավետ ժամանակ։ Ararat IT-ն ներկայացնում է AIT Club-ը՝ կրթության և համայնքի զարգացման նոր հարթակ։

AIT Club-ը կլինի այն վայրը, որտեղ տեխնոլոգիական և ստեղծագործական աշխարհները կհանդիպեն՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզի երիտասարդների համար։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի տրամադրել ազատ և զարգացող միջավայր, որը կօգնի երիտասարդներին բացահայտել իրենց ներուժը, ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան զարգացնել իրենց հմտությունները, ակտիվորեն ներգրավվել կրթական և ստեղծագործական գործունեության մեջ։

Սա առաջին նմանատիպ հարթակն է մարզում, որը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիաների և մշակույթի միաձուլված համայնք։ Սա ոչ միայն վայր է սովորելու համար, այլև մի տարածք, որտեղ մարդիկ կարող են համագործակցել, գաղափարներ փոխանակել և ստանալ ոգեշնչում՝ նոր նախագծեր սկսելու համար։


AIT Club-ում կարող եք

  1. Մասնակցել կինոդիտումների և դրանց քննարկումների
  2. Ընթերցել և քննարկել գրքեր
  3. Խաղալ ինտելեկտուալ և թիմային խաղեր, ինչպիսիք են «Մաֆիա», Շախմատ, «Ինչ, Որտեղ, Երբ» 
  4. Լսել և մասնակցել live podcast-ների ու կոնֆերանսների
  5. Օգտվել coworking տարածքից՝ աշխատանքի կամ սովորելու վրա կենտրոնանալու համար

AIT Club-ը բաց է բոլորի համար

AIT Club-ը չի սահմանափակվում միայն AIT դպրոցի ուսանողներով։ Այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լինել կրթական և ստեղծագործական համայնքի մի մաս, նոր ծանոթություններ ձեռք բերել, աշխատել սեփական նախագծերի վրա և պարզապես հաճելի և օգտակար ժամանակ անցկացնել։


Միացեք մեզ

AIT Club-ը արդեն բացել է իր դռները բոլորի համար։ Միացեք մեզ և դարձեք մեր կրթական ու ժամանցային հարթակի մի մասը։ Եկեք միասին ձևավորենք նոր մշակույթ՝ կրթության, նորարարության և համագործակցության վրա հիմնված։




https://api.aitschool.am/1739976139396--0.08456482725215375image.webp

Բացվեց AIT դպրոցի Վեդիի մասնաճյուղը

Փետրվարի 2-ին Վեդի քաղաքում տեղի ունեցավ AIT դպրոցի նոր մասնաճյուղի պաշտոնական բացումը՝ մի նախաձեռնություն, որը նպատակ ունի ոչ միայն տեխնոլոգիական կրթությունը հասցնել նոր բարձունքների, այլև նպաստել մարզերի կրթական զարգացմանը։ Այս քայլն ուղղված է Հայաստանի բոլոր անկյուններում տեխնոլոգիական կրթության տարածման  ապահովմանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա, անկախ իր բնակավայրից, կարողանա ստանալ բարձրորակ ուսում և կողմնորոշվի մասնագիտության հարցում։

Առաջին դասընթացը, որը մեկնարկեցինք նորաբաց մասնաճյուղում, դա AIT Kids դասընթացն էր՝  նախատեսված է 8-12 տարեկան երեխաների համար։ Դասընթացը հատուկ մշակվել է ոգեշնչելու երեխաներին զարգանալ ծրագրավորման, տեխնոլոգիաների և մաթեմատիկայի ուղղություններով, ինչպես նաև խորացնելու նրանց անալիտիկ մտածողությունը։ Ծրագիրը նախագծված է այնպես, որ երեխաները ոչ միայն ձեռք բերեն տեխնիկական գիտելիքներ, այլև զարգացնեն ստեղծագործական մոտեցումը և խնդիրների լուծման հմտությունները։

Դասընթացի առաջին օրը հավաքվեց գրեթե 40 երեխա՝ իրենց ծնողների հետ միասին, ինչը վկայում է նրանց մեծ հետաքրքրության մասին դեպի նորարարական ուսուցումը։ Դասերի ընթացքում մենք ծանոթացանք կրթական նոր մեթոդներին և ներկայացրեցինք այն հմտությունները, որոնք երեխաները կձեռք բերեն մասնակցելով դասընթացին։ Ծնողներին ներկայացրեցինք, թե ինչ կարևորություն ունի այս դասընթացը նրանց երեխաների ապագայի համար և ինչպիսի միջավայր ենք ստեղծելու՝ ապահովելու արդյունավետ ու հաճելի ուսուցում։

Բացի այդ, մենք հպարտությամբ ներկայացրեցինք մեր նոր հարթակը՝ AIT Club-ը, որը շուտով կբացվի Վեդիում քաղաքում։ Այստեղ կրթությունն ու ժամանցը կհամադրվեն՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան կատարելագործել իրենց գիտելիքները, խաղալ թիմային խաղեր, կարդալ գրքեր և ստեղծագործել ընկերների հետ միասին։

AIT դպրոցի Վեդիի մասնաճյուղը կդառնա կարևոր մի վայր՝ մարզի բնակիչներին առաջարկելով նորարարական կրթական հնարավորություններ։ Այն կապահովի երեխաների համար հնարավորություններ՝ մասնակցելու ժամանակակից, տեխնոլոգիական ուղղություններով դասընթացների և զարգացնելու այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են ապագայի աշխատաշուկայում հաջողության հասնելու համար։

Մենք համոզված ենք, որ այս կրթական նախագիծը կբացի երեխաների առջև նոր հորիզոններ՝ դարձնելով նրանց ավելի մրցունակ և ինքնավստահ ապագայի մարտահրավերների դեմ:



https://api.aitschool.am/1729666899462--0.1493968845141418image.webp

Ծրագրավորման ոլորտում մենթորի դերը, օգուտները և մենթոր գտնելու տարբերակները

Ծրագրավորում սովորելը ոչ միայն տեխնիկական գիտելիքներ ստանալն է, այլև մարտահրավերների հաղթահարումն ու ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելը: Բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց ուժերն են փորձում ծրագրավորման ոլորտում, հաճախ հանդիպում են բարդությունների և զգում, որ մենակ են իրենց խնդիրների մեջ։ Հենց այստեղ է, որ մենթոր ունենալն իսկական փրկություն կարող է լինել։ Մենթորը ոչ միայն աջակցում է ձեր առաջընթացին, այլև բացում է նոր դռներ, ցույց տալիս ճիշտ ճանապարհը և օգնում զարգացնել ձեր հմտությունները:


Մենթոր ունենալու առավելությունները


1. Ուղղորդում և խորհրդատվություն  

Ծրագրավորման ոլորտը կարող է չափազանց լայն և բարդ թվալ հատկապես սկսնակների համար։ Մենթորը կօգնի ձեզ կենտրոնանալ այն թեմաների վրա, որոնք առավել կարևոր են ձեր զարգացման համար։ Անկախ նրանից դուք սովորում եք նոր ծրագրավորման լեզու, թե փորձում եք ստեղծել ձեր առաջին նախագիծը, մենթորը միշտ կտրամադրի այնպիսի խորհրդատվություն, որը կհեշտացնի ձեր ուսումնառությունը:


2. Կոդի վերլուծություն և բարելավում  

Ծրագրավորման ուսուցման կարևոր մասն է ձեր կոդի որակի գնահատումը։ Շատ հաճախ սկսնակները սխալներ են անում կամ ստեղծում են կոդ, որը դժվար է ընթեռնելի և պահպանակվող։ Մենթորը կարող է վերանայել ձեր կոդը, բացատրել, թե ինչն է սխալ և առաջարկել ճիշտ և արդյունավետ լուծումներ: Սա կօգնի ձեզ արագ սովորել և խուսափել կրկնվող սխալներից:


3. Կարիերայի և մասնագիտական ուղղորդում

Մենթորը կարող է մեծ դեր խաղալ ձեր կարիերայի զարգացման մեջ։ Ոլորտում երկար տարիներ աշխատած մարդիկ լավ ծանոթ են մասնագիտական առաջխաղացման տարբեր ուղիներին։ Նրանք կարող են առաջարկել, թե ինչ հմտություններ և գիտելիքներ են կարևոր այս պահին աշխատաշուկայում, ինչպես պատրաստվել հարցազրույցների և ինչպիսի նախագծերի վրա կենտրոնանալ, որպեսզի հեշտությամբ մուտք գործեք ոլորտ:


4. Մոտիվացիա և աջակցություն

Ծրագրավորումը սովորելը հաճախ երկար ու դժվար ճանապարհ է, և շատերը կանգնում են այնպիսի պահերին, երբ մոտիվացիան ընկնում է։ Մենթորը կարող է լինել ձեր ուղեկիցը, որը կտրամադրի ոչ միայն տեխնիկական աջակցություն, այլև հոգեբանական աջակցություն՝ հիշեցնելով ձեզ ձեր նպատակների մասին, խրախուսելով առաջ շարժվել և չհանձնվել: 


5. Կապերի հնարավորություններ

Մենթոր ունենալը միայն տեխնիկական հմտությունների զարգացման մասին չէ։ Շատ հաճախ մենթորը կարող է դառնալ կապերի կամուրջ՝ ձեզ ծանոթացնելով ոլորտում գործող մարդկանց, խմբերի կամ նախաձեռնությունների հետ։ Ցանցային հնարավորությունները կարող են խթանել ձեր մասնագիտական առաջընթացը՝ առաջարկելով նոր նախագծեր, աշխատանքային հնարավորություններ և համագործակցություններ:


Ինչպես գտնել մենթոր ծրագրավորման ոլորտում


1. Միացեք online համայնքներին

Ծրագրավորման ոլորտում կան բազմաթիվ առցանց համայնքներ, որտեղ մարդիկ կիսում են իրենց գիտելիքները և աջակցում սկսնակներին։ Համացանցում կարող եք գտնել հարթակներ, ինչպիսիք են GitHub-ը, Stack Overflow-ն, Reddit-ը և LinkedIn-ը, որտեղ փորձառու ծրագրավորողները հաճախ առաջարկում են իրենց աջակցությունը սկսնակներին: Այս հարթակներում կարող եք հարցեր տալ, մասնակցել քննարկումների և, հնարավոր է գտնել այնպիսի մարդ, որը կցանկանա դառնալ ձեր մենթորը:


2. Մասնակցեք տեղական հանդիպումների և կոնֆերանսների

Սա հիանալի հնարավորություն է ծանոթանալու ոլորտում գործող մարդկանց հետ, և հանդիպումներից հետո դուք կարող եք շարունակել շփումը առցանց կամ ուղիղ կապերով։ Չնայած մենթոր գտնելը ժամանակատար գործընթաց է, նման միջոցառումները հաճախ լավ սկիզբ են նոր կապեր ստեղծելու համար:



4. Օգտագործեք մենթորական հարթակներ

Այսօր առկա են հատուկ հարթակներ, որոնք նախատեսված են մենթորների և ուսանողների միջև կապ հաստատելու համար։ Հարթակները ինչպիսիք են CodingCoach-ը, MentorCruise-ը և ADPList-ը, միտված են օգնել ծրագրավորողներին գտնել մենթորներ, ովքեր պատրաստ են կիսվել իրենց փորձով և աջակցել ուսման գործընթացին: 


5. Խնդրեք աջակցություն գործընկերներից կամ դասախոսներից

Եթե արդեն աշխատում եք տեխնոլոգիաների ոլորտում կամ սովորում եք համալսարանում, կարող եք խնդրել ձեր ավելի փորձառու գործընկերներից կամ դասախոսներից լինել ձեր մենթորը։ Նրանք կարող են տրամադրել ոչ միայն մասնագիտական խորհուրդներ, այլև ուղղորդում՝ ինչպես զարգացնել ձեր կարիերան և ինչ ծրագրեր ընտրել:





https://api.aitschool.am/1729516730990--0.5579798229527639image.webp

Ի՞նչ ծրագրավորման լեզու սովորել 2024 թվականին

Ծրագրավորման աշխարհում փոփոխություններն անխուսափելի են և ամեն տարի նոր լեզուներ ու գործիքներ են հայտնվում, որոնք ձևավորում են ոլորտի ապագան։ 2024 թվականին հատկապես կարևոր է լինել տեխնոլոգիական նորարարությունների առաջնագծում՝ ընտրելով այն ծրագրավորման լեզուները, որոնք կօգնեն ձեր մասնագիտական աճին։ Ներկայացնում ենք 2024-ին ուսումնասիրելու լավագույն 10 լեզուները և դրանց կիրառությունները։


1. JavaScript

JavaScript-ը համարվում է WEB ծրագրավորման գլխավոր լեզուներից մեկը և լայնորեն կիրառվում է ինչպես frontend, այնպես էլ backend ծրագրավորման մեջ։ Այն անփոխարինելի է WEB էջերի ինտերակտիվ և դինամիկ տարրեր ստեղծելու համար։ JavaScript-ի օգտագործման հնարավորությունները ավելանում են այնպիսի framework-ների միջոցով, ինչպիսիք են React, Vue և Node.js, որոնք թույլ են տալիս ստեղծել բարդ WEB հավելվածներ։ 

Կիրառություններ: WEB զարգացում, բջջային հավելվածներ, սերվերային ծրագրավորում։


2. Python 

Python-ը համարվում է սկսնակների համար շատ հարմար լեզու, քանի որ այն հեշտ սինտաքս ունի և բազմակողմանի է։ Այս լեզուն օգտագործվում է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տվյալների գիտությունը, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, WEB ծրագրավորումը և ավտոմատացումը։ Python-ը ունի մեծ գրադարաններ, որոնք հեշտացնում են ծրագրավորման տարբեր առաջադրանքները։  

Կիրառություններ: Տվյալների գիտություն, արհեստական բանականություն, WEB ծրագրավորում, ավտոմատացում։


3. Java 

Java-ն բազմապլատֆորմային լեզու է, որը հատկապես հայտնի է իր լայնածավալ օգտագործման շնորհիվ բջջային հավելվածների, backend սերվերների և մեծ համակարգերի զարգացման մեջ։ Այն նաև լայնորեն օգտագործվում է Android հավելվածների մշակման համար։ Java-ն ունի մեծ և ակտիվ համայնք, ինչը հեշտացնում է խնդիրների լուծումը և ծրագրավորման գործընթացը։   

Կիրառություններ: Բջջային հավելվածներ, backend ծրագրավորում, կորպորատիվ հավելվածներ։


4. C++  

C++-ը ցածր մակարդակի և բարձր արդյունավետության լեզու է, որը հիմնականում կիրառվում է համակարգչային գիտության, ինժեներական ծրագրերի և խաղերի զարգացման մեջ։ Չնայած իր բարդ սինտաքսին, այն տալիս է շատ բարձր կատարողականություն և լայն հնարավորություններ՝ մեծածավալ ծրագրեր ստեղծելու համար։  

Կիրառություններ: Խաղերի զարգացում, ցածր մակարդակի ծրագրավորում, ֆինտեխնոլոգիաներ։


5. C#

C#-ը Microsoft-ի կողմից ստեղծված լեզու է, որը հատկապես լայն կիրառություն ունի Windows ծրագրերի և խաղերի զարգացման մեջ։ Այն նաև օգտագործվում է Unity game engine-ի միջոցով խաղերի մշակման համար։ C#-ը հայտնի է իր պարզ սինտաքսով և OOP (Object-Oriented Programming) ծրագրավորման հնարավորություններով։  

Կիրառություններ: Խաղերի զարգացում, Windows հավելվածներ, backend ծրագրավորում։


6. Ruby 

Ruby-ն հայտնի է իր պարզ և ընթեռնելի սինտաքսով, ինչը այն հարմար է դարձնում սկսնակների համար։ Ruby on Rails framework-ը մեծացնում է WEB հավելվածների մշակման արագությունը և արդյունավետությունը։ Ruby-ն հիմնականում կիրառվում է WEB զարգացման մեջ՝ startup-ներում և արագաշարժ նախագծերում։  

Կիրառություններ: WEB ծրագրավորում, բիզնես հավելվածներ, ստարտափներ։


7. PHP  

PHP-ն հատուկ ստեղծվել է WEB ծրագրավորման համար և մեծ տարածում ունի սերվերային կողմի ծրագրերում։ Այն հզոր գործիք է, հատկապես լայն տարածում գտած WordPress-ի և այլ կոնտենտ կառավարման համակարգերի մեջ։ Չնայած այն քիչ չափով օգտագործվում է նոր նախագծերում, այն շարունակում է լինել WEB ծրագրավորման հիմնական լեզուներից մեկը։  

Կիրառություններ: WEB ծրագրավորում, սերվերային ծրագրավորում, CMS համակարգեր։


8. Swift  

Swift-ը Apple-ի կողմից մշակված ծրագրավորման լեզու է, որը հիմնականում օգտագործվում է iOS և macOS հավելվածների մշակման համար։ Այն հայտնի է իր պարզ և հզոր սինտաքսով, որն օգնում է արագ և անվտանգ կոդ գրել։ Swift-ը լավ ընտրություն է այն ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են մշակել բջջային հավելվածներ Apple-ի էկոհամակարգի համար։  

Կիրառություններ: iOS հավելվածներ, macOS հավելվածներ, բջջային ծրագրավորում։


9. Kotlin

Kotlin-ը վերջին տարիներին մեծ տարածում է գտել Android հավելվածների զարգացման մեջ և այժմ հանդիսանում է Google-ի պաշտոնական լեզուն Android հավելվածների համար։ Kotlin-ը համատեղելի է Java-ի հետ և առաջարկում է ավելի պարզ և ժամանակակից սինտաքս։  

Կիրառություններ: Android հավելվածներ, backend ծրագրավորում, բազմապլատֆորմային զարգացում։


10. Go  

Go (Golang)-ը Google-ի կողմից մշակված ծրագրավորման լեզու է, որն ունի բարձր կատարողականություն և շատ արագության ծրագրավորման հնարավորություններ։ Այն լայնորեն օգտագործվում է backend ծրագրերում, ամպային սերվերներում և միկրոսերվերային ճարտարապետության մեջ։  

Կիրառություններ: Backend ծրագրավորում, ամպային սերվերներ, միկրոսերվերային ճարտարապետություն։


AIT-ի ծրագրավորման դասըթնացների շրջանակներում մենք ուսումնասիրում ենք JavaScript լեզուն, որը ինչպես նշեցինք, ամենատարածված և կարևոր ծրագրավորման լեզուներից մեկն է: Գրանցվեք հիմա և ստացեք դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկը Ararat IT-ի հետ:



https://api.aitschool.am/1727991766869--0.985892383188703image.webp

Որո՞նք են Hard և Soft հմտությունները և ինչո՞վ են տարբերվում իրարից։

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, որ Hard և Soft հմտությունների համեմատությունը կարող է լինել ոչ միայն տեքստային նկարագրության, այլև տեսողական եղանակով: Պատկերացնենք, որ ձեր մասնագիտական ​​ուղին կառուցում եք տան պես։


Hard հմտությունները ձեր տան հիմքն են: Դրանք բաղկացած են աղյուսներից, բետոնից և պողպատե ճառագայթներից, որոնք ամրություն և կայունություն են ապահովում ձեր կարիերայի շենքին: Այս հմտությունները տեխնիկական են և չափելի՝ ծրագրավորման հատուկ լեզուների իմացություն, զարգացման գործիքների հետ աշխատելու հմտություններ, ալգորիթմների իմացություն և այլն։ Առանց նրանց, ձեր տունը՝ ձեր կարիերան կանգնած է փխրուն հողի վրա:


Մյուս կողմից, Soft հմտություններն ձեր տան հարդարանքն են, կահույքը և բոլոր այն իրերը, որոնք ձեր կարիերայի տունը հարմարավետ են դարձնում: Նրանք կազմավորում են ձեր շենքի բնավորությունը, ջերմությունը և յուրահատկությունը: Ձեր Soft հմտությունները ներառում են հաղորդակցություն, համագործակցություն, ստեղծագործական մտածողություն և ժամանակի կառավարում: Դրանք ձեր աշխատանքը դարձնում են ավելի հաճելի և արդյունավետ, իսկ գործընկերների հետ ձեր հարաբերություններն ավելի ներդաշնակ և էֆեկտիվ:


Լավ ճարտարապետի պես, դուք պետք է հավասարակշռեք և՛ Hard, և՛ Soft հմտությունները՝ ձեր կարիերան զարգացնելու նպատակով ամուր և հաճելի վայր ստեղծելու համար: Լավ նախագծված տունը, որն ապահովված է ինչպես տեխնիկական գիտելիքներով, այնպես էլ կոմունիկացիոն հմտություններով, կարող է ապաստան տրամադրել ձեզ և ձեր թիմին ամենադժվար իրավիճակներում:


Եկեք տեսնենք, թե ինչ ենք իրենցից ներկայացնում դրանք, ապա նայենք, թե ինչպես են դրանք օգտագործվում ծրագրավորման ոլորտում:


Hard skills կամ կոշտ հմտություններ


Կոշտ հմտությունները հատուկ, չափելի հմտություններ և գիտելիքներ են, որոնք կարելի է սովորել և ձեռք բերել վերապատրաստման, պրակտիկայի և փորձի միջոցով: Այս հմտությունները սովորաբար կապված են որոշակի մասնագիտական ​​ոլորտի կամ մասնագիտության հետ և կարող են ֆորմալացվել և փորձարկվել:


Ծրագրավորման կոշտ հմտությունների օրինակները ներառում են.


1. Ծրագրավորման կոնկրետ լեզվի իմացություն (օրինակ՝ Python, Java, JavaScript):

2. Մշակման հատուկ գործիքների և տեխնոլոգիաների հետ աշխատելու ունակություն (օրինակ՝ Git, Docker, IDE):

3. Ալգորիթմների և տվյալների կառուցվածքների իմացություն:

4. Տվյալների բազաների և SQL-ի հետ աշխատելու փորձ:

5. Կոդ մշակելու և bug-երը ուղղելու ունակություն:

6. Ծրագրային ապահովման մշակման ճարտարապետական ​​օրինաչափությունների և սկզբունքների իմացություն։


Կոշտ հմտություններ սովորելը և զարգացնելը հաճախ իրականացվում է վերապատրաստման, դասընթացների, առցանց ռեսուրսների, գործնական նախագծերի և աշխատանքային փորձի միջոցով:


Soft skills կամ փափուկ հմտություններ.


Փափուկ հմտությունները անձնական հատկություններ են, որոնք միշտ չէ, որ հեշտ է չափել և ձևակերպել, բայց դրանք կարևոր դեր են խաղում հաջող մասնագիտական ​​գործունեության մեջ: Այս հմտությունները վերաբերում են էմոցիոնալ ինտելեկտին, հաղորդակցությանը, ժամանակի կառավարմանը, խնդիրների լուծմանը և միջանձնային հարաբերությունների և վարքագծի այլ ասպեկտներին:


Ծրագրավորողների համար կարևոր փափուկ հմտությունների օրինակները ներառում են.


1. Հաղորդակցում. գործընկերների, ղեկավարների և հաճախորդների հետ հստակ և արդյունավետ հաղորդակցվելու կարողություն, գաղափարներ արտահայտելու և տեխնիկական հասկացությունները հասկանալի լեզվով բացատրելու կարողություն:

2. Համագործակցություն. թիմում աշխատելու, գիտելիքները կիսելու, հետադարձ կապ ընդունելու և տալու, կոնֆլիկտները լուծելու և ընդհանուր նպատակներին հասնելու կարողություն:

3. Ստեղծագործական մտածողություն. բարդ խնդիրների համար նորարարական լուծումներ գտնելու, ծրագրային ապահովման մշակման նոր գաղափարներ և մոտեցումներ առաջացնելու կարողություն:

4. Ժամանակի կառավարում. աշխատանքի արդյունավետ պլանավորում, առաջադրանքների առաջնահերթություն և ժամկետների պահպանում:

5. հարմարվողականություն և ճկունություն. փոփոխվող պայմաններին, տեխնոլոգիաներին և ծրագրի պահանջներին արագ հարմարվելու ունակություն:


Փափուկ հմտությունների զարգացումը հաճախ տեղի է ունենում պրակտիկայի, ինքնագիտակցության, հասակակիցների հետադարձ կապի և վերապատրաստման միջոցով:


Hard և Soft հմտությունների կարևորությունը ծրագրավորման մեջ.


Թեև դժվար հմտությունները հաճախ ավելի մեծ ուշադրության են արժանանում ծրագրավորողների աշխատանքի ընդունելու և վերապատրաստման ժամանակ, փափուկ հմտությունները նույնպես կարևոր դեր են խաղում ոլորտում հաջողության հասնելու համար: Հաղորդակցման հմտություններն օգնում են ծրագրավորողներին արդյունավետ համագործակցել որպես թիմ և շփվել հաճախորդների հետ: Ստեղծագործական մտածողությունը օգնում է գտնել նոր լուծումներ և նորարարություններ: Ժամանակի կառավարումը թույլ է տալիս արդյունավետորեն կառավարել նախագծերը և պահպանել վերջնաժամկետները:


Կոշտ և փափուկ հմտությունների համադրությունը ծրագրավորողին դարձնում է ավելի ամբողջական և հաջողակ ծրագրային ապահովման մշակման մասնագետ: Ararat IT-ի դասընթացների շրջանակներում դասընթացավարները միառժամանակ զարգացնում են և կոշտ, և փափուկ հմտությունները։



https://api.aitschool.am/1727991680477--0.8381347118932463image.webp

Ո՞ր տարիքից պետք է սկսել սովորել ծրագրավորում. ինչու՞ է 5-6 տարեկանը համարվում իդեալական տարիք

Այսօր աշխարհը արագորեն զարգանում է տեխնոլոգիաների շնորհիվ և թվային աշխարհում ծրագրավորելու ունակությունն ավելի ու ավելի պահանջված է դառնում: Հարց է առաջանում՝ ո՞ր տարիքից է պետք սկսել ուսումնական ուղին ծրագրավորման ոլորտում։ Ժամանակակից հետազոտությունները և կրթական պրակտիկայի փորձը ցույց են տալիս, որ ծրագրավորման հետ ծանոթությունը սկսելու իդեալական տարիքը 5-6 տարեկանն է։ Եկեք պարզենք, թե ինչու է դա այդպես:


1. Ճկուն ուղեղ և արագ ադապտացիա.

5-6 տարեկանում ուղեղը գտնվում է առավելագույն ճկունության փուլում։ Երեխաները հեշտությամբ սովորում են նոր հասկացություններ և հմտություններ, արագ հարմարվում են նոր ինֆորմացիային և զարգացնում ստեղծագործական մտածողությունը: Այս տարիքում կոդավորում սովորելը օգնում է զարգացնել տրամաբանական մտածողությունը, վերացական մտածողությունը և խնդիրներ լուծելու հմտությունները:


2. Խաղային մոտեցում և հետաքրքիր առաջադրանքներ.

5-6 տարեկան երեխաների համար կարևոր է, որ սովորելը լինի հետաքրքիր և գրավիչ: Երեխաների համար բազում կրթական ծրագրեր և խաղեր կան, որոնք առաջարկում են հատուկ բլոկներ և ինտերֆեյսեր։ Այդ բլոկներն ու ինտերֆեյսերը նախատեսված են հաշվի առնելով երեխաների մտածողական առանձնահատկությունները: Նրանք օգնում են երեխաներին սովորել ծրագրավորման հիմունքները խաղի և փորձերի միջոցով:


3. Պատրաստվելով թվային ապագային.

Մենք ապրում ենք թվային դարաշրջանում, որտեղ տեխնոլոգիաները ներթափանցում են մեր կյանքի բոլոր ոլորտները: Ծրագրավորելու ունակությունը դառնում է ապագա հաջողակ կարիերա կառուցելու հիմնական երաշխիքներից մեկը: Վաղ տարիքից սկսելով ծրագրավորել՝ երեխաները պատրաստում են թվային աշխարհին, որտեղ կոդավորումը անբաժանելի մասն է լինելու:


4. Կարևոր հմտությունների զարգացում.

Կոդավորում սովորելը ոչ միայն զարգացնում է տեխնիկական հմտությունները, այլ նաև զարգացնում է շատ այլ կարևոր հմտություններ, ինչպիսիք են տրամաբանությունը, ստեղծագործական մտածողությունը, կոմունիկացիան և խնդիրների լուծումը: Այս հմտությունները օգտակար կլինեն երեխաներին իրենց հետագա ակադեմիական և մասնագիտական ​​կյանքում:


Մեր մանուկ ուսանողներին AIT Kids դասընթացի շրջանակներում ծանոթացնելով թվային ուղուն՝ մենք հիմք ենք դնում տեխնոլոգիական աշխարհում նրանց հաջող ապագայի համար: